211652_close_icon
views-count5178 դիտում article-date 16:02 03-09-2019

Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել առջևի նստատեղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ անցել են ուժեղացված ծառայության: «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառման շրջանակում ուսումնական բոլոր հաստատությունների մոտ ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, դպրոցական ու անչափահասների գծով տեսուչներ, օպերլիազորներ ու համայնքային ոստիկաններ: Նպատակը մեկն է՝ ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը: Այս հարցում ոստիկանությունը ակնկալում է նաև մեր համաքաղաքացիների կարգապահությունն ու զգոնությունը։ Հարգելի՛ համաքաղաքացիներ, ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները, դպրոցամերձ տարածքներում վարել դանդաղ և պահպանել առավելագույն զգոնություն, երեխաների տրանսպորտային միջոց նստելու կամ իջնելու դեպքում պարտադիր միացնել վթարային թարթող լույսերը։ Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։ Ձեր անվտանգությամբ մտահոգ՝ ճանապարհային ոստիկանություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր