211652_close_icon
views-count2822 դիտում article-date 15:03 03-09-2019

ԱԱ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական կազմը հայտարարեց սեպտեմբերի 14-22-ը Նուր-Սուլթանում կայանալիք աշխարհի առաջնությանը մեկնող ըմբիշների անունները։ Ղազախստանի մայրաքաղաքում հանդես կգան Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։ Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է լինելու Տոկիո-2020-ի համար:

Նմանատիպ նյութեր