211652_close_icon
views-count21584 դիտում article-date 22:15 02-09-2019

Հացաշենի գյուղապետի՝ ՄԻԱՎ-ով վարակված կնոջ նամակը. yerevanpress.am

Վերջին օրերին հասարակության մեջ բուռն [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/01/1134006/]քննարկման թեմա[/url] դարձավ [url=https://yerevanpress.am/21112.html?fbclid=IwAR0XjDuPipbElWLInLBYwLXjmaNmgHMGPvXJoAigcDZ6hcYggxBiquLZ7Po]Yerevanpress[/url]-ի կողմից հրապարակված «Հացաշենի գյուղապետ Վաչագան Դավթյանը կնոջը վարակել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով» հոդվածը։ Քննադատությունների պակաս, կարելի է ասել, չզգացվեց։ Ու որքան էլ զարմանալի է, նյութի մասին արտահայտվողների մեծ մասի մոտ հիմնական շեշտադրությունը անձնական կյանքի գաղտնիության, բժշկական գաղտնիքի անձեռնմխելիության եւ անձնական տվյալների գաղտնիության իրավական նորմերի շրջանակներում էին։ Նույնիսկ մի պահ, քննադատությունների տոնայնությունից ելնելով, այն տպավորությունն էր, որ հոդվածի համար հիմք հանդիսացած տեղեկատվությունը Yrevanpress-ի տրամադրության տակ հայտնվել էր կասկածելի հանգամանքներում։ Ցավալի է , բայց քննադատողներից և ոչ ոք չփորձեց խորամուխ լինել դեպքի մանրամասներին։ Քննադատության ալիքը խեղդեց կյանքի նման հարված ստացած մոր անկեղծ բողոքի ձայնը, ով նման դաժան վերաբերմունքի արժանանալուց հետո այժմ զրկված է սեփական երեխաներին տեսնելու իրավունքից։ Ավելին, եղան այնպիսիք, ովքեր փորձեցին ինքնագովազդվել՝ քննադատելով լրատվամիջոցին, կարծես խմբագրությունը չգիտեր, կամ չէր կարող ենթադրել իրավական այն հետևանքները , որոնք առաջանալու էին հոդվածը հրապարակելիս։ Իհարկե դա սպասելի մոտեցում էր նմանների կողմից․ իրականում քչերի ընկալման տիրույթում է գտնվում այն բարոյական պարտավորվածությունը, որ լրատվամիջոցը դրել էր իր առջև՝ փորձելով գոնե այսպես օգնել սեփական ամուսնու կողմից խաբեության, դաժանության ու անմարդկային վերաբերմունքի արժանացած երկու երեխաների մորը։ Մանրամասներն՝ [url=https://yerevanpress.am/21112.html?fbclid=IwAR0XjDuPipbElWLInLBYwLXjmaNmgHMGPvXJoAigcDZ6hcYggxBiquLZ7Po]այստեղ [/url] [img]https://st0.shamshyan.com/editor/0458194001567448041261044.jpg[/img]

Նմանատիպ նյութեր