Մխիթարյանն այսօր կարող է տեղափոխվել «Ռոմա». նա ժամանեց Հռոմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է համալրել իտալական «Ռոմայի» շարքերը, հայտնում է Sky Sports-ը: Լուրը տարածել են նաև իտալական մի շարք այլ լրատվամիջոցներ:
Սպասվում է, որ մոտակա ժամերին «Ռոման» Հայաստանի հավաքականի 30-ամյա ավագին կվարձակալի մեկ տարով՝ տրանսֆերը գնելու իրավունքով:
Մխիթարյանն արդեն ժամանել է Հռոմ, և նույնիսկ լուսանկարվել «Ռոմայի» շարֆով:
ԱՊԼ-ի վերջին խաղերում Մխիթարյանը կորցրել էր տեղը հիմնական կազմում և դուրս էր գալիս փոխարինման: «Արսենալում» նա հանդես էր գալիս 2018թ. հունվարից: