19241 դիտում
11:46 02-09-2019
«Ամուր թիկունք հզոր բանակ» ծրագիրը մեկնարկեց Արցախի Հանրապետության լեգենդար «Եղնիկներ» զորամասից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օրեր առաջ Արցախի Հանրապետությունում մեկնարկեց «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի «Ամուր թիկունք հզոր բանակ» ծրագիրը, որի ընթացքում մի շարք անդամներ այս պահին այցելում են Արցախի զորամասեր:
Առաջին օրը նրանք եղան Եղնիկների (Տոնաշենի) զորամասում: Երգ ու պարի ուղեկցությամբ ողջունեցին զինվորներին և լավագույններին հանձնեցին խրախուսանքներ. բարեխիղճ և կարգապահ զինվորները ՀԿ-ից ստացան պատվոգրեր և նվերներ:
ՀԿ-ի անդամները եղան նաև զորամասի պաշտպանության տակ գտնվող դիրքերում: Կազմակերպությունը զորամասին հանձնեց ջրի ուսապարկեր, հեռադիտակներ, սպորտային շապիկներ և գնդակներ։
Ծրագիրը կազմակերպվել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կողմից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Լիանա Բրյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
781 դիտում
09:47 26-04-2024
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
538 դիտում
23:20 25-04-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ