211652_close_icon
views-count45304 դիտում article-date 17:46 31-08-2019

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Գյումրիի քաղաքային աղբավայրում հայտնաբերվել է աղջիկ երեխայի դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժանմը 17:10-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի քաղաքային աղբավայրում երեխայի դի կա: Ինչպե հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ծառայողները: Ըստ նախնական տեղեկություների, դին երեխայի է, և ըստ դատաբժշկի, կլինի 1,5 - 2 տարեկան աղջիկ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երեխայի ձեռքերն ու ոտքերը փաթաթված են եղել կպչուն ժապավենով (սկոչ)։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է երեխայի ինքնությունը: Ժամը 19-ի սահմաններում Գյուրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր