211652_close_icon
views-count106774 դիտում article-date 15:15 17-04-2024

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական. ժամանել են սակրավորները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին խոշորացված համայնքի Շահումյան վարչական շրջանի աղբավայրում հակատանկային ականներ կան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Կարապետյանը:

Ժամանել են նաև հհ նգն ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ՀՀ ՆԳՆ ՓԾ ՔՊՈՒՀԿ սակրավորական խումբը:

Սակրավորները հայտնաբերել են 31 հատ ուսումնական հակատանկային ական, որոնց մի մասը պետք է ոչնչացվի, մի մասն էլ եղել է խոտանված:

Դեպքի վայր է ժամանել նաև էջմիածին խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչը:

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ահազանգով ժամանել է նաև փորձաքրեագետը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 217+
217+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր