211652_close_icon
views-count1388 դիտում article-date 12:04 31-08-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Բելառուսի ժամանակակից ողջ պատմությունը, որը նշանավորվել է պետության սոցիալ-տնտեսական զարգացման հաջողություններով և միջազգային լայն համագործակցության ձևավորմամբ, անխզելիորեն կապված է Ձեր անվան հետ: Հաճույքով եմ հիշում իմ վերջին այցը Բելառուս՝ մասնակցությունը Եվրոպական երկրորդ խաղերի փակման՝ հրաշալի կազմակերպված արարողությանը, բարեկամության և փոխըմբռնման մթնոլորտում կայացած մեր բովանդակալից զրույցը, ինչպես նաև Բարձր տեխնոլոգիաների պարկ իմ այցելությունը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կիրականացվեն կոնկրետ ուղղություններով փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու մեր պայմանավորվածությունները: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»:

Նմանատիպ նյութեր