Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է Սիրիայից թուրքական զորքի դուրսբերման պայմանը
Թուրքիայի զորքերը կլքեն Սիրիայի տարածքը այն դեպքում, եթե այդ երկրում քաղաքական հակամարտության լուծումը գտնվի։
Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլեթ Չավուշօղլուն հայտարարել է Նորվեգիա կատարած այցի ժամանակ։
«Եթե Սիրիայում քաղաքական լուծում գտնվի, մեր բանակը կհեռանա այնտեղից։ Սակայն այս պահին նախագահ Բաշար Ասադի ռեժիմը չի հավատում հակամարտության քաղաքական կարգավորմանը»,-ասել է թուրք նախարարը, ում խոսքը մեջբերել է թուրքական TNV հեռուստաալիքը։