211652_close_icon
views-count26832 դիտում article-date 13:57 30-08-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Ford Transit-ն ու Mitsubishi-ն. վերջինն էլ հայտնվել է հսկայական քարերի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Ջրվեժ-Գետարգել գյուղամիջյան ճանապարհի՝ Գետարգել գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi մակնիշի 582 AL 61 համարանիշի և Ford Transit մակնիշի 35 FG 774 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն Ford-ի վարորդը դեմքի և մարմնի տարբեր մասերում վնասվածքներ է ստացել և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին նա հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոց մեկնելուց, քանի որ իրեն լավ է զգում։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, Mitsubishi-ն էլ բախվել է հսկայական քարերին։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից՝ 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր