211652_close_icon
views-count1934 դիտում article-date 15:32 30-08-2019

Այսուհետ կատարողական վարույթի կողմերը կարող են փոխել պարտապանի գույքի բռնագանձման հերթականությունը. իրազեկում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարրություն է տարածել, որում ասվում է. «Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով կատարողական վարույթի ընթացքում պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս սահմանվել է նոր իրավունք՝ կատարողական վարույթի կողմերի համար: Այս մասին հայտնում է է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանի գույքի բռնագանձման հերթականությունը կարող է փոփոխվել կատարողական վարույթի կողմերի միջեւ հասարակ գրավոր ձեւով կնքված համաձայնությամբ՝ ոչ ավելի, քան մեկ անգամ կատարողական վարույթի ընթացքում: Ընդ որում, այդ համաձայնությունը չի կարող առնչվել այն գույքին, որի վերաբերյալ կայացվել է իրացման մասին կամ իրացման նպատակով գնահատող նշանակելու մասին որոշում»։

Նմանատիպ նյութեր