211652_close_icon
views-count43106 դիտում article-date 21:07 28-08-2019

Արտակարգ դեպք Երևանում. անչափահաս տղաները՝ մեկը գարեջրի բաժակով, մյուսը՝ ձեռքերով, մի քանի մուշտի են տվել «Պիցցա Է Վինո» արագ սննդի կետի տնօրենին. Սիրիահայ տնօրենն էլ զարմացել է՝ Ես միայն «չ....խ» ասեցի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցի 18 հասցեում գործող «Պիցցա Է Վինո» արագ սննդի կետում վիճաբանությւան է և սննդի կետի տնօրենի գլխին շիշ են կոտրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սերոբ Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում նշված սննդի կետում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ, 16-ամյա Մհեր Ս.-ն գարեջրի բաժակով հարվածել է Երևանի բնակիչ, 51-ամյա Վահե Գուզելյանի գլխին, որից հետո Մհեր Ս.- ի ընկեր, Երևանի բնակիչ, 17-ամյա Գևորգ Շ.-ն ձեռքով հարվածներ է հասցրել սննդի կետի տնօրենի մարմնի տարբեր մասերին: Հետաքննիչին Վ. Գուզելյանը հայտնել է, որ ինքը գլխի մասում ստացել է վնասվածք, իսկ մարմնի տարբեր մասերին ֆիզիկական ցավ: Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են Մհեր Ս.-ին և Գևորգ Շ.-ին և ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ են արձակվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի պատճառը եղել է այն, որ Վ. Գուզելյանը, ով սիրիահայ է, չիմանալով, անպարկեշտ բառ է ասել, արդարանալով, որից հետո գլխին գարեջրի բաժակով հարված, իսկ մարմնի մասերին ձեռքով հարվածներ է ստացել, իսկ հետո հայտնել է, որ այդ բառը Սիրիայում միշտ էլ օգտագործել են և դա հայհոյանք չի համարվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա տղաներին ասել է «չ...խ» [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր