211652_close_icon
views-count16853 դիտում article-date 20:33 28-08-2019

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը պարզաբանում է Սոթքի հանքավայրում այսօր առավոտյան տեղի ունեցած ողբերգական պատահարի վերաբերյալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեղեկացնենք, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության Սոթքի հանքավայրի աշխատակիցների՝ իրենց բնակավայրից դեպի հանքավայր և հետադարձ ուղղություններով տեղաշարժն ապահովում է կապալառու հանդիսացող «Շամա րանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ով «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության հետ կնքել է տրանսպորտային ծառայությունների մատուցման պայմանագիր:Պայմանագրով սահմանված կետերից են նաև՝ տրանսպորտային միջոցի տեխզննման  առկայությունը, ճանապարհատրանսպորտային պատահարների պատասխանատվությունը:  Ուստի այսօրվա պատահարի մեջ հայտնված ավտոբուսը ևս պատկանում է այդ ընկերությանը:   Տեղեկացնենք, որ ինչպես միշտ, այսօր առավոտյան ևս, Վադենիս քաղաքի բնակիչ, վարորդ՝ Սերյոժա Թադևոսյանն իր վարած ՊԱԶ 672 մակնիշի 04 ՏՕ 172 համարանիշի ավտոմեքենայով, ընկերության աշխատակիցներին տեղափոխել է հանքավայր: Բոլոր աշխատակիցները իջել են ավտոբուսից և անցել աշխատանքի: Նախնական տվյալներով, ավտոբուսի հետադարձ ուղղությունից օգտվելու նպատակով, մեքենա են բարձրացել 3 աշխատակիցներ: Հետադարձ տրանսպորտային միջոցի ժամանակ մեքենան դարձել է անկառավարելի: Մեքենան հարվածել է հանքավայրի երթուղու համար նախատեսված անվտանգության պատնեշին և կանգ առել: Վարդենիս քաղաքի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Դարբինյանին հայտնաբերել են ավտոբուսի և խճաքարերի արանքում: «Գեոպրոմայնինգ» ընկերությունը ցավում է կատարված դեպքի համար և իր զորակցությունն է հայտնում Գուրգեն Դարբինյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին: Ընկերությունը նաև նրա ընտանիքին ցանկացած հարցով աջակցելու իր պատրաստակամությունն է հայտնում: Փաստի առիթով ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/28/1133645/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, գոստոսի 28-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Դեպք վայր էին ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վահագն Սիմոնյանի և ավագ քննիչ Արսեն Անտոնյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էր ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նույն օրը, ժամը 07։50-ի սահմաններում Վադենիս քաղաքի բնակիչ՝ Սերյոժա Թադևոսյանը իր արած ՊԱԶ 672 մակնիշի 04 ՏՕ 172 համարանիշի ավտոմեքենայով «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության Սոթքի ոսկու հանքավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Դարբինյանը ընկել է ավտոբուսից և հայտնվել խճաքարերի և ավտոբուսի տակ, ով տեղում մահացել է։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր