211652_close_icon
views-count43076 դիտում article-date 19:30 28-08-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են BMW-ն և Volkswagen Vento-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Ակունք-Կոտայք գյուղամիջյան ճանապարհի սկզբնամասում բախվել են Կոտայք գյուղի բնակիչ, 22-ամյա Արման Մ.-ի վարած BMW մակնիշի 35 ՕR 812 համարանիշի և Զառ գյուղի բնակիչ, 36-ամյա Էդվարդ Վ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի 34 QR 376 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW -ի վարադ Արման Մ-ն և նրա ուղևոր, համագյուղացի, 22-ամյա Իսահակ Մ.-ն և Volkswagen-ի վարորդ Էդվարդ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոններ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր