211652_close_icon
views-count3473 դիտում article-date 22:52 28-08-2019

Աշտարակի ոստիկանները կասկածելի համարանիշերով մեքենա են բերման ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ուժեղացված ծառայությունները։ Այս համատեքստում օգոստոսի 27-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Տիգրան Մեծի փողոցում նկատեցին «Վազ-2107» մակնիշի 77 XX 777 կասկածելի համարանիշերով մեքենա: 07-ն անմիջապես տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Իրավապահները պարզել են, որ Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ 28-ամյա վարորդը նշված համարանիշերը համակարգչային տպագրության միջոցով թղթի վրա տպագրել և մեքենային է տեղադրել, իսկ «Վազ-2107»-ի օրինական համարանիշերը, որ հաշվառված էին իր անվամբ, բոլորովին այլ թվագրություն ունեին: ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի` տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու հիմքերը հոդվածի հատկանիշներով մեքենայի վարորդը վարչական տուգանքի է ենթարկվել: Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունները շարունակական բնույթ են կրելու։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր