211652_close_icon
views-count5107 դիտում article-date 23:08 16-07-2019

Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների և հայտնաբերել թմրամիջոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկում Երևանում և Արարատի մարզում բնակվող երկու երիտասարդի։ Նրանք հայտնաբերվել են Աշտարակի մոտակայքում գտնվող հանգստի գոտիներից մեկում։ Երիտասարդները ոստիկանների տեսադաշտում են հայտնվել թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով։ Երևանաբնակի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մանրացված-չորացված կանեփանման զանգված, ձեռքին էլ պլաստմասե շիշ կար, խցանի փոխարեն՝ փայլաթիթեղ։ 26-ամյա երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Նշանակվել է փորձաքննություն։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր