Նեյմարը նկարահանվել է «Թղթե տունը» սերիալում. 7 օրում այն դիտել է 34 մլն մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը նկարահանվել է «Թղթե տունը» սերիալում:
«Ինձ հաջողվեց իրականացնել երազանքս և սիրելի սերիալի մաս դառնալ: Այժմ ես կարող եմ բոլորի հետ կիսվել իմ գործող անձի հետ: Շնորհակալություն, «Թղթե տուն»», գրել է Նեյմարն իր թվիթերում:
Նեյմարի մասնակցությամբ դրվագները նկարահանվել են այս տարվա սկզբին: Նշվում է,որ նրան բռնաբարության մեջ մեղադրանքի պատճառով այդ կադրերը կարող էին հեռացվել ֆիլմի վերջնական տարբերակից: Սակայն երբ մեղադրանքները հանվեցին, Նեյմարի գործող անձին վերադարձրել են սերիալ:
«Թղթե տունը» իսպանական սերիալ է, որը կարելի է դիտել Netflix-ում: Այն նկարահանվել է քրեական դրամա ժանրում: Գործողություններն ընթանում են մի խումբ արկածախնդիրների շուրջ՝ Պրոֆեսորի գլխավորությամբ: Նրանք մտադիր են թալանել Իսպանական թագավորական գանձարանը:
Սերիալի երրորդ սեզոնը առաջին 7 օրում դիտել է 34 մլն մարդ: