Ավստրալիացի մոտոարշավորդի զարմանալի հնարքը երկու օրում 2 միլիոն մարդ է դիտել. տեսանյութ
Ավստրալիացի մոտոարշավորդ Ռոբի Մեդիսոնը մոտոցիկլով ջրի վրայով այնպիսի զարմանալի երթևեկություն է իրականացրել, որ դրա տեսանյութը դարձել է համացանցի հիթը: Երկու օրում այն դիտել է ավելի քան 2մլն մարդ:
Տեսանյութի հեղինակները նշել են, որ 34-ամյա ավստրալիացին այս ապշեցուցիչ հնարքին պատրաստվել է մոտ երկու տարի և այն իրականացրել է Թաիթի կղզու Թիհուպու վայրում: Ընդ որում, այդ վայրը համարվում է սերֆինգի համար 10 ամենավտանգավոր տեղերից մեկը, քանի որ այնտեղ ծովային ալիքների բարձրությունը հասնում է մինչև 20 մետր: