211652_close_icon
views-count9182 դիտում article-date 13:57 28-08-2019

«Ձյունիկ»-ում ապրանք ունեցող գործարարները դիմել են վարչապետին այրված ապրանքների ԱԱՀ-ն ու մաքսատուրքը վերադարձնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ. armtimes.com

«Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ տնօրեն Արթուր Անդրեասյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ 99 տոկոսով համոզված է, որ «Ձյունիկ» սառնարանի պահեստը հրկիզվել է: Ինչպես հայտնում է [url=https://armtimes.com/hy/article/168121?fbclid=IwAR2BGUk8AGREgIv9OH8B24IuLfWShJu4y8lEHhpNPL-blSs6TEADhnn2g0Q]Armtimes.com[/url]-ը, «Արմեն Համիկ եղբյարներ» ՍՊԸ-ն եւ էլի մի շարք ընկերություններ «Ձյունիկ»-ի սառնարաններում մեծ քանակությամբ ապրանքներ են ունեցել, որոնց մի մասն էլ հրդեհվել է: «Ես առաջին անգամ եմ լսում, որ սառնարանի պահեստային մասն այրվի, դա աբսուրդ է, այնտեղ -18 -20 աստիճան սառնություն կա, ո՞նց կարող է այրվել: Սպասում ենք ԱԻՆ-ի եզրակացությանը: Քրեական գործ է հարուցված, թող պարզեն: 99 տոկոսով համոզված եմ, որ դա հրկիզվել է. լիքը խնդիրներ կան՝ ե՛ւ շուկայական, ե՛ւ «Ձյունիկ»-ում պահպանման գներն ավելի ցածր էին: Այնտեղ պահպանման յուրաքանչյուր տոննայի համար վճարում էինք 256 դրամի կարգի, իսկ մնացած սառնարաններում մոտ 400 դրամի կարգի է յուրաքանչյուր տոննան»: Անդրեասյանի խոսքով՝ իրենց ՍՊԸ-ն, շուրջ 6 ամիս է՝ ապրանքները պահպանում է «Ձյունիկ» սառնարանային պահեստում. «Մոտ 908 տոննա սառեցված ապրանք՝ տարբեր տեսակի մսամթերք ենք պահպանում «Ձյունիկում», ամսական մոտ 9 մլն գումար ենք փոխանցել սառնարանում պահպանության համար: Հրկիզումից հետո մենք կարողացանք 302 տոննա փրկել մեր ապրանքներից, իսկ մնացածը ծխեցված եւ այրված էր: 600 տոննա այդ ապրանքներից մնաց «Ձյունիկի» պահեստում, այսօր գնում է այդ ապրանքների մաքրման աշխատանքները, որպեսզի հետագայում հիվանդություն չառաջանա Երեւան քաղաքում»: Անդրեասյանն ասաց, որ «Ձյունիկ» սառնարանային պահեստում ապրանք ունեցող գործարարները դիմել են վարչապետին, որպեսզի վերադարձվի այրված ապրանքների ԱԱՀ-ն ու մաքսատուրքը. «Հիմա մեր կառավարությունը պետք է գոնե աջակից լինի մեր գործարարներին, որպեսզի վերադարձնեն մեր ԱԱՀ-ն ու մաքսատուրքը: Մեր ՍՊԸ-ի մասով ընդհանուր մոտ 7-8 հարյուր հազար դոլարի մասին է խոսքը: «Ձյունիկի» պահեստում եղել է ընդհանուր մոտ 30 մլն դոլարի ապրանք, տուժողները մոտ 12 հոգի են: Այնտեղ մարդիկ են եղել, որոնց ապրանքները եղել են 25 տոննա, մեր կազմակերպությունն օգնել է, որ իրենք հանեն: Իսկ մեր ապրանքները չկարողացանք փրկել, որոշ մասը, որ աջ կողմի պահեստում էր, միայն այդ հատվածից կարողացանք մոտ 300 տոննա մսամթերքը փրկել»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armtimes.com/hy/article/168121?fbclid=IwAR2BGUk8AGREgIv9OH8B24IuLfWShJu4y8lEHhpNPL-blSs6TEADhnn2g0Q]կայքում[/url]։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/27/1133613/]հայտնել [/url]էինք, որ[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի քանի տասնյակ հրշեջ-փրկարարների, ինչպես նաև «Ձյունիկ սառնարասն» ընկերության աշխատակիցներ արդեն ամբողջությամբ մարել էին օգոստոսի 19-ին նշված պահեստներում առաջացած խոշոր կրակը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, առաջին օրվանից աշխատանքները տեղում ղեկավարել էր արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով նույնիսկ 2 գիշեր անցկացրել էր հրդեհի վայրում: Ֆ. Ցոլակյանի որոշմամբ ստեղծվել էր օպերատիվ խումբ և խմբի աշխատանքներին օնլայն եղանակով նախարարը հետևում էր ոչ միայն նախարարությունից, այլև Խոսրովի անտառից, որտեղ հրդեհ էր բռնկվել: Հրշեջ-փրկարարների հետ անձնուրաց ծառայություն էին կատարել նաև մեծ թվով ոստիկաններ, բժիշկներ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչներ: Բարեբախտաբար, հրեդեհի հետևանքով և հրդեհաշիջման աշխատանքներում տուժածներ չենք ունեցել, սակայն Երևանի շտապօգնության մեծ թվով բժիշկներ և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի բժիշկները տեղում օգնություն էին ցուցաբերել ոչ միայն հրշեջներին, այլ նաև քաղաքացիներին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր Սննդի ավտանգության ծառայությունն ու համապատասխան տեսչության ներկայացուցիչները այցելելու են հրդեհի վայր՝ տեղում կատարելով ուսումնասիրություններ: Հրդեհաշիջման բոլոր օրերին տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նաև Սննդի անվտանգության ծառայության ներկայացուցիչները, որպեսզի փչացած սննդամթերքը մարդիկ չկարողանան դուրս հանել տարածքից, ինչը Սննդի անվտանգության տեսչության աշխատակիցներին հաջողվել է: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր