211652_close_icon
views-count2925 դիտում article-date 12:52 28-08-2019

Նոր նշանակում Արցախի պաշտպանության բանակում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Վիկտոր Առուստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ։

Նմանատիպ նյութեր