1411 դիտում
17:45 27-08-2019
«Բուժհաստատությունների կառավարում» ծրագրի մագիստրոսները ստացան դիպլոմներ
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի Ռոբերտ Աբաջյանի անվան լսարանում այսօր տեղի ունեցավ «Բուժհաստատությունների կառավարում»(MBA in Health Care Management) մագիստրոսական ծրագրի երկրորդ շրջանավարտներիավարտական դիպլոմների հանձնման արարողությունը։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորելով շրջանավարտներին՝ նշեց, որ այս ոլորտում կադրերի պատրաստումը կարևոր խնդիր է լուծում մեր երկրում: «Կառավարման մագիստրոս որակավորումը միջազգային դաշտում բարձր ճանաչելիություն ունի»,-ասաց ռեկտորը՝ ընդգծելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ մասնավորապես նախարար Արայիկ Հարությունյանի աջակցությունը կրթական ծրագիրն իրականացնելու լիցենզիա տրամադրելու հարցում:
Արմեն Մուրադյանը կոչ արեց շրջանավարտներին ծառայել ժողովրդին՝ անկախ այն բանից կաշխատեն պետական, թե մասնավոր հատվածում:
ԵՊԲՀ-ի հետ համատեղ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրն իրականացնող «Մենեջմենթ Միքս» խորհրդատվական ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանը ողջունելով 25 մագիստրոսներին, ի պատիվ ԵՊԲՀ-ի 100-ամյակի, նրանց կոչեց 100-ամյակի շրջանավարտներ:
«Մենեջմենթ Միքս» խորհրդատվական ընկերության նախագահը շնորհակալական խոսք ուղղեց բուհի ղեկավարությանը, դասախոսական կազմին, ինչպես նաև ԿԳՄՍՆ նախարարին որակավորման լիցենզիա ստանալու գործընթացին նպաստելու համար, քանի որ ԵՊԲՀ առաջին բուհն է, որը հնարավորություն է ստացել պատրաստելայսպիսի որակավորմամբ մասնագետներ: «Շատ մեծ է այն ընկերությունների և դրանց ղեկավարների դերը, որոնք վստահում են ԵՊԲՀ-ին և քաջալերում են իրենց աշխատակիցներին այս ծրագրին մասնակցելու համար»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ծրագիրը հաջողում է նաև հենց շրջանավարտների շնորհիվ:
Րաֆֆի Սեմերջյանի խոսքով՝ դիպլոմների հանձման վայրը պատահական չէ ընտրված: «Շատ սիմվոլիկ է, որ այս կարևոր իրադարձությունն անց է կացվում «Զինվորի տանը»՝ Ռոբերտ Աբաջյան հերոսի անվան լսարանում»,-նշեց նա՝ ընդգծելով, որ ինչպես զինվորն է 24 ժամ ծառայում սահմանին՝ պահպանելով մեր խաղաղությունը, այնպես էլ յուրաքանչյուրը պարտավոր է իր նպաստը ունենալ՝ ի շահ ժողովրդի, Հայաստանի զարգացման:
«Մենեջմենթ Միքս» խորհրդատվական ընկերության նախագահի կարծիքով՝ Հայաստանում կան բոլոր մարտահրավերները կրթական և առողջապահական ոլորտում բարեփոխումներ կատարելու համար:
«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի երկրորդ շրջանավարտներին շնորհավորեց նաև Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը շարունակելու է ընդլայնվել՝ ծառայելով առողջապահական ոլորտի զարգացմանը՝ դեպի ժամանակակից ստանդարտներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1277 դիտում
22:38 07-02-2019
«Բուժհաստատությունների կառավարում» վերապատրաստման դասընթացի մասնակիցները ստացան ավարտական վկայականներ
Այս բաժնից
865 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»