211652_close_icon
views-count23788 դիտում article-date 20:41 26-08-2019

Երևանում թալանել են Գոռ Վարդանյանի եղբոր՝ Դուքենդո ֆեդերացիայի նախագահի ավտոտնակը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, թալանել են Գոռ Վարդանյանի եղբոր՝ Դուքենդո ֆեդերացիայի նախագահ, 46-ամյա Հայկ Վարդանյանի ավտոտնակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Հ. Վարդանյանը ահազանգել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ օգոստոսի 12-ից մինչև օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Տերյան փողոցի 62 շենքի բակում գտնվող իր ավտոտնակի դռան փականը և այնտեղից գողացել Stels տիպի հեծանիվը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր