211652_close_icon
views-count3571 դիտում article-date 22:46 26-08-2019

Բացահայտվեց բնակարանային գողության ողջ մեխանիզմը

Օգոստոսի 22-ին, ժամը 12.15-ին, ոստիկանություն էր զանգահարել Հաղարծին գյուղի մի բնակիչ և հայտնել, որ իր տունը թալանել են: Դիլիջանի բաժնից մեկնած ոստիկանները պարզել էին, որ ժամը 10.30-ից 11-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են առաջին հարկի ննջասենյակի պատուհանը և գողացել մեկ միլիոն դրամից ավելի գումար: Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի քննչական բաժնի ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործության ողջ մեխանիզմը: Օգոստոսի 21-ին 52-ամյա մի դիլիջանցի երևանցի ընկերոջից տեղեկանում է, որ նրա ծանոթ 34-ամյա վրացին գումարային խնդիրներ ունի: Նրան օգնելու նպատակով հայտնում է Հաղարծինում միայնակ բնակվող տղամարդու մասին՝ նշելով, որ նրա տանը կարող է գումար լինել, կարելի է գողություն կատարել: Գալով նախնական համաձայնության՝ երևանցու «Նիսան Տիդայով» գնում են Հաղարծին, ուսումնասիրում տունը: Նախնական համաձայնության գալով՝ օգոստոսի 22-ին երևանցին ու վրացին «Նիսան Տիդայով», իսկ դիլիջանցին՝ իր «ՎԱԶ-21214» մեքենայով գալիս են Հաղարծին, որտեղ, ըստ նախնական դերաբաշխման, տան ելումուտը հսկելու նպատակով դիլիջանցին մեքենան կանգնեցնում է մոտիկ խաչմերուկում, իսկ երևանցին ու վրացին մոտենում են տանը: Հարմար պահի վրացին մտնում է տուն, գողանում ավելի քան մեկ միլիոն դրամ գումարը, որից հետո երեքն էլ հեռանում են: Երեքն էլ ձերբակալվել են: Տուժողին հասցված վնասն ամբողջությամբ վերականգնված է: Հավելենք, որ օգոստոսի 24-ին բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «Նիսան Տիդայի» խուզարկությամբ՝ սրահի երեք տարբեր հատվածներից հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածներ և «B8» գրառմամբ մեկ դեղահաբ: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր