211652_close_icon
views-count2949 դիտում article-date 13:18 08-06-2018

Բացահայտվեց բնակարանային գողության դեպք

Հունիսի 6-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, Արցախի փողոցի թիվ 23 հասցեի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ատոմ Կ.-ին և 1977 թ. ծնված Վարուժան Հ.-ին՝ վերջինիս «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք հունիսի 6-ին, ժամը 22.00-ին, օգտվելով պատուհանի բաց լինելուց, 1973 թ. ծնված Սերգեյ Ա.-ի բնակարանից (1-ին հարկ) կատարել են գողություն: Վնասի չափը պարզվում է: Ատոմ Կ.-ն և Վարուժան Հ.-ն ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր