25171 դիտում
15:02 26-08-2019
Ինչո՞ւ է ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարը դիմել Ստեփանավանի ոստիկանություն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատար Վազգեն Վ-ն ահազանգել է ոստիկանության Ստեփանավանի բաժին և հայտնել, որ իր տան բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Հ-ն անվայել պահվածք է ցուցաբերել իր նկատմամբ և հարվածել իր դեմքին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վազգեն Վ-ն ոստիկաններին հայտնել է, որ հարվածի հետևանքով իրեն պատճառվել է վնասվածք։
Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Տիգրան Հ-ին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
60397 դիտում
20:15 17-03-2017
Դիլիջանում՝ «Դիլլի» սրճարանում, ծեծի է ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի հրետանային դիվիզիոնի կապի պետը
Այս բաժնից
14294 դիտում
10:55 28-01-2025
Երևանում թալանել են «Ուիգմոր» բժշկական կենտրոնի վիրաբույժի բնակարանը, հափշտակել են ոսկյա զարդեր