Անգլիա. «Լիվերպուլը» վստահ հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 3-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին»։
Առաջին խաղակեսում հավասար պայքար էր ընթանում, ավելին, լոնդոնցիները երեք անգամ հիանալի հնարավորություն ունեցան բացել հաշիվը, սակայն Պեպեն ու Օբամեյանգը այդ շանսից չօգտվեցին: Իսկ ահա անկյունային խաղարկումից հետո «Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը բացեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլի» առավելությունն արդեն շոշափելի էր: Դուբլի հեղինակ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։
Եվ միայն վերջնամասում «Արսենալի» կազմում հեղինակության գոլ խփեց ուրուգվայցի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» պահեստայինների թվում էր և փոխարինման դուրս եկավ 86-րդ րոպեին։
«Լիվերպուլը» երեք հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Արսենալը» 6 միավորով երկրորդ տեղում է։
Անգլիայի առաջնություն, 3-րդ տուր
«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 3։1.
Ժոել Մատիպ, 41, Մոհամեդ Սալահ, 49, 11մ, 58 - Լուկաս Տորեյրա, 85