Անգլիա. «Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ և բարձրացավ 2-րդ տեղ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 7-րդ տուրի առաջին խաղում «Լիվերպուլը» արտագնա կամային հաղթանակ տարավ «Սուոնսիի» նկատմամբ:
Յուրգեն Կլոպի թիմը 1-ին խաղակեսից հետո պարտվում էր, սակայն 2-րդ խաղակեսում կարողացավ ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև խաղավերջում խփել հաղթական գնդակը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 16 միավոր և բարձրացավ 2-րդ տեղ:
Անգլիայի Պրեմիեր Լիգա, 7-րդ տուր
«Սուոնսի» - «Լիվերպուլ»՝ 1:2
Լերոյ Ֆեր, 8 – Ռոբերտո Ֆիրմինո, 54, Ջեյմս Միլներ, 84 (11մ)