1811 դիտում
21:27 23-08-2019
Զինեդին Զիդան. Մենք հույսեր ենք կապում Բեյլի հետ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, որի հետ վերջին ամիսներին լարված հարաբերություններ էին ստեղծվել:
«Օրերս նա լավ հանդիպում անցկացրեց: Նա իրեն լավ դրսևորեց ոչ միայն այն կոմպոնենտներում, որտեղ ուժեղ է: Նա շատ աշխատեց պաշտպանությունում:
Թիմը պետք է մնա ճիշտ ուղու վրա: Ոչ միայն Գարեթը, այլև՝ մնացած բոլոր ֆուտբոլիստները: Մենք հասկանում ենք, որ պետք է կատարելագործվել և հասնել կարևոր նպատակների:
Բեյլի հետ կապված իրավիճակում փոխվել է այն, որ նա մնում է, ուրիշ ոչինչ: Կարևորը, որ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ, մենք նրա հետ հույսեր ենք կապում: Նա ցույց է տվել, որ ուժեղ խաղացող է, և այժմ նորից դա պետք է ցուցադրի», ասել է Զիդանը:
Նմանատիպ նյութեր
1130 դիտում
18:34 01-09-2014
«Բորուսիա»-ն մեծ հույսեր է կապում Կագավայի հետ. Վատցկե
1914 դիտում
11:52 03-07-2015
Դմիտրի Ալենիչևը մեծ հույսեր է կապում Յուրա Մովսիսյանի հետ
Այս բաժնից
709 դիտում
21:25 25-04-2024
Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
949 դիտում
20:59 25-04-2024
Ալագյազ համայնքում կկառուցվի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց
553 դիտում
19:56 25-04-2024
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր