2584 դիտում
19:37 23-08-2019
Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. Ինչո՞վ ենք պակաս «Լիվերպուլից»
«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը պատմել է ԱՊԼ-ի 2-րդ տուրում «Լիվերպուլի» հետ խաղի իր ակնկալիքների մասին:
«Դա խելահեղություն է լինելու: Անհամբեր սպասում եմ խաղին: Հուսով եմ, որ մենք միանգամից երեք հարձակվողով կխաղանք՝ ես, Լյակազետն ու Պեպեն:
Նախևառաջ, Պեպեն ֆրանսերեն գիտի, այդ իսկ պատճառով նրան հեշտ կլինի մեր հետ համագործակցել:
Նախորդ տարի նա հրաշալի էր: Նա մեզ արագություն կհաղորդի, նա նաև հիանալի է եզրափակում գրոհները: Դա մեր համար լավ է:
Այս մրցաշրջանում մենք տեսել ենք, թե ինչպես է «Լիվերպուլը» խաղում երեք հարձակվողով, և նրանք շատ լավ էին գործում: Ինչո՞վ ենք մենք վատ: Կարծում եմ, որ կկարողանանք:
Նրանք հիանալի խաղացողներ են, միշտ ձգտում են առաջ շարժվել, միմյանց փոխանցում կատարել: Դա աշխարհի լավագույն եռյակներից մեկն է:
Ես շատ նմանություններ եմ տեսնում մեր եռյակների միջև: Պեպեն և ես նույնպիսի արագավազ խաղացողներ ենք, ինչպես Մանեն ու Սալահը, իսկ Լյակազետը կարող է լավ գնդակ պահել և Ֆիրմինոյի պես երկո ոտքով էլ լավ է խաղում: Տեսնենք, թե ինչ կլինի», ասել է Օբամեյանգը:
«Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին:
Նմանատիպ նյութեր
2912 դիտում
18:26 04-04-2016
Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. «Լիվերպուլի» հետ խաղերում Կլոպին ցույց կտանք, թե ինչի ենք ընդունակ
2224 դիտում
18:45 23-05-2019
Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. Հարգում ենք Մխիթարյանի որոշումը
1537 դիտում
13:08 01-06-2015
Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. Ցանկանում եմ խաղալ «Ռեալում»
Այս բաժնից
532 դիտում
19:56 25-04-2024
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
5568 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
670 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ