3670 դիտում
23:46 21-08-2019
Ոստիկանները բացահայտել են Օձունում կատարված գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 17-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Օձուն գյուղում գործող ՍՊԸ տնօրենը ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր տվել, որ օգոստոսի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, նշված ընկերության պահեստի բաց տարածքից գողացել են խողովակի 160 կցաշուրթային փական՝ պատճառելով մոտ 1 միլիոն 150.000 դրամի նյութական վնաս:
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքում բաժնի հետաքննության խմբի ծառայողները տեղեկություններ ստացան, որ նշված գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի 30-ամյա մի բնակիչ:
Օգոստոսի 19-ին, ժամը 18-ի սահմաններում, մտերիմների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Թումանյանի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսի 17-ի գիշերը նշված գողությունը կատարել է ինքը և գողացած կցաշուրթային փականներն իր իսկ «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով տեղափոխել Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասում գտնվող իր անասնագոմ:
Գողոնը հայտնաբերվել է: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7694 դիտում
23:15 01-04-2018
Արտասահմանցուց կատարված գողությունը Էրեբունու ոստիկանները բացահայտել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1049 դիտում
19:36 27-05-2019
Իջևանի ոստիկանները բացահայտել են սուպերմարկետից կատարված գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1777 դիտում
21:48 10-06-2019
Վանաձորի ոստիկանները բացահայտել են օրեր առաջ կատարված գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
415 դիտում
19:07 25-04-2024
Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներն ազատ են արձակվել
565 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
478 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն