211652_close_icon
views-count1109 դիտում article-date 21:10 21-08-2019

Մեքենայից կատարված գողությունը բացահայտվեց նույն օրը

Օգոստոսի 20-ին, ժամը 10.15-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ գիշերը գողացել են Արամի փողոցում կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները: Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ամիրյան փողոցի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ: Նույն օրը նա բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր