Այսօր ահաբեկչության զոհերի հիշատակման և հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է
Օգոստոսի 21-ն աշխարհում նշվում է որպես ահաբեկչության զոհերի հիշատակման և հարգանքի տուրք մատուցելու օր: Այս օրը հռչակվել է 2017 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևի ընդունմամբ:
Նպատակն է հարգանքի տուրք մատուցել ահաբեկչության զոհերին և այն անձանց, ովքեր տուժել են ահաբեկչությունից, ինչպես նաև խթանել ու պաշտպանել նրանց իրավունքներն ու հիմնարար ազատությունների լիարժեք իրականացումը:
Բանաձևը հաստատում է, որ միջազգային մակարդակով մարդու իրավունքների և օրենքի գերակայության խրախուսումը կարևոր դեր է խաղում ահաբեկչության կանխման ու դրա դեմ պայքարի հարցում: