211652_close_icon
views-count1824 դիտում article-date 11:12 21-08-2019

Բակո Սահակյանը՝ փնտրտուքի մեջ. Արայիկ Հարությունյանը հարմար չէ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Բակո Սահակյանը արդեն մեկ տարի նախագահի պաշտոնում իրեն փոխարինողի փնտրտուքի մեջ է և այդ ընթացքում մի քանի թեկնածու է փոխել: Թվում էր, թե Սահակյանի համար ամենահարմար թեկնածուն պետք է լիներ իր ներկայիս խորհրդական Արայիկ Հարությունյանը, ով Սահակյանի նախագահության ընթացքում 10 տարի վարչապետ է աշխատել, իսկ մեկ տարի՝ պետնախարար: Բայց Սահակյանը փնտրում է ոչ թե սոսկ իրավահաջորդի, ով կփոխարինի իրեն, այլ դրածոյի, այսպես կոչված՝ մարիոնետի: Արայիկ Հարությունյանն այդ դերի համար հարմար չէ, որովհետև ունի սեփական թիմ և քաղաքական հենարան և բացի այդ՝ ֆինանսական սեփական ռեսուրսներ ինքնուրույն գործելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր