211652_close_icon

Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Նիկոլ Փաշինյանին

views-count4227 դիտում article-date 17:38 21-05-2020
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի եւ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինա Հարությունյանի հետ մայիսի 21-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Նմանատիպ նյութեր