2680 դիտում
14:58 20-08-2019
Սեյրան Սարոյանը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին զրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «[url=https://armenpress.am/arm/news/985408.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին Սարոյանը հայտնեց օգոստոսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Խոսել եմ, որպեսզի հանկարծ այդ մարդը չմահանա բանտում: Եթե Մանվելը գնաց իրենց տուն, ո՞ւր պետք է փախչի»,- նշեց Սարոյանը:
Սեյրան Սարոյանը հայտնեց, որ հանդիպումը տեղի է ունեցել աշնանը, իսկ իր նշածին ի պատասխան վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ, եթե տեսնեն` իրոք հիվանդ է Մանվել Գրիգորյանը, ապա կփորձեն այդ հարցին այլ լուծում տալ:
Հունվարի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքէջը հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Մանվել Գրիգորյանի գործով համապատասխան տեղեկատվություն տրամադրել:
Մարտի 22-ին ՄԻԵԴ-ից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը խնդրել է, որ Դատարանը, կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:
Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:
Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր՝ նշված տեղեկատվությունը հավաքելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևակերպելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար
Ավելի վաղ՝ փետրվարին, Մանվել Գրիգորյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, հետազոտվելու:
Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ից գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:
Մարտի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալ ճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:
Նմանատիպ նյութեր
7527 դիտում
17:20 03-04-2014
Նոր մանրամասներ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին
12603 դիտում
12:26 08-05-2015
Սեյրան Սարոյանը կարծում է, որ Սուրեն Խաչատրյանի տղայի հետ կապված վերջին դեպքը «մուտիլովկա» է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
490 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց