211652_close_icon
views-count5338 դիտում article-date 23:40 18-08-2019

Սամվել Բաբայանի գրասենյակը՝ Օգանովսկու դեմ ցուցմունքի մասին

Տեղեկատվական դաշտի օբյեկտիվությունը խարխլող, հանրության գլխին պատուհաս դարձած պատվերով հոդվածագրերը, ապատեղեկատվություն հրամցնելը դարձրել են իրենց համար կյանքի իմաստ ու առօրյա զբաղմունք։ Այսօր մի հոդված է "թափառում" սոցցանցերում, որտեղ գրված է, թե իբր Օգանովսկու դեմ ցուցմունք տված Կամո Մնացականյանը Սամվել Բաբայանի համախոհն է։ Առաջին հայացքից ընթերցողին կթվա, թե սա մի անմեղ անդրադարձ է, սակայն, երբ գիտես հոդվածի պատվիրատուի հետին մտքերն ու փնթի մտադրությունները, պարզ է դառնում, որ որոշ շրջանակներ փորձում են ինչ- որ խնդիրներ լուծել։ Պատվիրատուն փորձում է մի ձեռքով երկու անհայտ բան բռնել, սակայն հաշվի չի առնում մի շարք հանգամանքներ, որոնք պարզագույն, հնարավորինս պրիմիտիվ ձևով ներկայացնում ենք ստորև հատուկ լոգիկայից , վերլուծությունից զուրկ, տգետ շրջանակների համար . 1. Տվյալ անձը Կամո Մնացականյան անունով մինչև 2000 թ.-ը մի շարք հանցանքների համար հենց Սամվել Բաբայանի հրահանգով պատասխանատվության է ենթարկվել 2. Սամվել Բաբայանը դուրս է եկել Երևան ՔԿՀ-ից 2018թ. հուլիսի 15, Կամո Մնացականյանը ցուցմունքը տվել է հուլիսի 7-ին 3. Իբր թե հետախուզման մեջ գտնվող Կամո Մնացականյանը ազատ քայլում է Արցախում 4. Իսկ սա ուղեղի առավելագույն տկարությունը ունեցողների համար է. Սամվել Բաբայանը ունի տասնյակ հազարներով համախոհներ և չի կարող բոլորի համար պատասխանատվություն ստանձնել։ Սամվել Բաբայանի անունը խառնել Մարտի 1-ին կամ դրանից բխող ցուցմունք տվողներին առնվազն "շանտղություն" է, իսկ մեծ հաշվով "սեփական հորը չճանաչելու " չափ լկտիություն։ Բարոյականությունն ու ամոթը վերջնական կորցրած, փրփուրներից կախված' կանխազգում են մոտալուտ վախճանը, հասկանում ենք շատ ցավոտ է։ Սակայն ձեր ստորաքարշությունը չփորձեք փաթաթել դիմացինի վրա, վաղ թե ուշ օրենքի դաշտում դրանք կգտնեն իրենց պատասխանները։ Չփորձեք "գործ տվողի" ու "գլխին սարքողի" ձեր կարճ խելքը հանկարծ ու հանկարծ համեմատականի մեջ դնել դիմացինի բարի ու վսեմ ազգանվեր համբավի հետ։ Գնդակը պահեք ձեր դաշտում, նետելը անտեղին է ու առնվազն հիմարություն: Սամվել Բաբայանի գրասենյակ

Նմանատիպ նյութեր