211652_close_icon
views-count4991 դիտում article-date 19:16 18-08-2019

Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամո Մնացականյանը. Pastinfo.am

Արդեն երկու կարծիք չկա, որ BBC-ի ռուսական ծառայության կողմից հոդվածի հրապարակման կազմակերպիչների գերնպատակը, որտեղ խոսվում է 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Սամվել Կարապետյանին /Օգանովսկի/ վարկաբեկելն ու հեղինակազրկելն է: Ընդ որում՝ ցանկացած գնով: Այդպիսով փորձելով որոշակի լարվածություն ստեղծել երկու հայկական միավորների` Հայաստանի ու Արցախի միջեւ: Այս մասին գրում է [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/08/18/%D5%95%D5%A3%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BE%D5%BD%D5%AF%D5%B8%D6%82-%D5%A4%D5%A5%D5%B4-%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B4%D5%B8%D6%82%D5%B6%D6%84-%D5%A7-%D5%BF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%A6%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%BB-%D5%A3%D5%BF%D5%B6%D5%BE%D5%B8%D5%B2-%D4%BF%D5%A1%D5%B4%D5%B8%D5%B6/873868?fbclid=IwAR25Iiwfx60xvfvHYXbHFGivDa9OXG6t6jhfcKp4gFd-F_tjSnMHSW6KbFU]Pastinfo.am[/url]-ը: «Մարտի 1-ի ցուցարարների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը» վարկածի ուղղությամբ ՀՔԾ-ն սկսել է աշխատել մեկ տարի առաջ, ու այս համատեքստում ցուցմունք տվող «վկաների» փնտրտուքն «արդյունքներ է» գրանցել 2018 թվականի ամռանը: Իսկ արդյունքը չակերտների մեջ ենք վերցնում, քանի որ վկայի կարգավիճակում է հայտնվել Ասկերանի բնակիչ, հանցավոր անցյալ ունեցող, հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո Մնացականյան, որը զինվորական չի եղել, 2008 թվականի մարտի իրադարձություններին Երեւանում չի եղել, բայց պատրաստակամ ցուցմունք է տվել իր «լսածի» մասին: Ի դեպ, պատերազմի հերոս Օգանովսկու դեմ ցուցմունք տված Կ. Մնացականյանը համարվում է Սամվել Բաբայանի համախոհներից, մականունը`«աֆերիստ»: Թե ինչպես է հետախուզման մեջ գտնվողը Երեւան ժամանելուն պես հայտնվել ՀՔԾ-ում` հայտնի է թերեւս իրեն, ՀՔԾ-ին եւ նրա` Երեւան վերադարձը կազմակերպած անձին: Բայց պետք է նկատենք, որ հարցաքննությունն իսկապես հետաքրքիր է անցել` այն տեղի է ունեցել 2018 թ հուլիսի 7-ին, տեւել է 2 ժամ: Ցուցմունքը գրել է ՀՔԾ քննիչը` առանց որեւէ հարց տալու վկային: Նկատենք, որ խոսքը գնում է ոչ թե վկայի լրացուցիչ հարցաքննության, այլ առաջին անգամ հարցաքննելու մասին ու քննիչն անգամ կենսագրական բնույթի տեղեկություններ չի ճշտել, իսկ հերոսի դեմ տված ցուցմունքից հետո էլ մոտը գեթ մեկ հարց չի առաջացել: Իսկ ինչ ցուցմունք է տվել Կ. Մնացականյանը…. Ըստ էութայն այն, ինչը մեկ տարի անց հայտնվել էր միջազգային լրատվամիջոցի նյութի մեջ: «2018 թ մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի հայտնում եմ հետեւյալը. Ինքս նշված իրադարձությունների ժամանակ Երեւանում չեմ եղել, գտնվել եմ Արցախում: Նշված դեպքերից հետո ինձ սկսեց հետաքրքրել, թե Ղարաբաղի ովքեր են գնացել Երեւան ու մասնակցել աըդ դեպքերին:… Մարտի 1-ի դեպքերից հետո եղան մարդիկ, ովքեր անմիջապես հարստացան ու մինչեւ օրս շատ լավ են ապրում: Տիրող խոսակցություններից իմացել եմ մարդկանց անուններ, ովքեր մասնակցել են այդ դեպքերին:Այդ մարդկանց շարքում է եղոլ իմ ընկերոջ, ներկայումս հանգուցյալ, Մարտունու շրջանի Ճաևտաև գյուղի բնակիչ Ռուբիկի որդին` Կամոն»: Ըստ վկայի` վերջինս նշված ժամանակահատվածում ծառայելիս է եղել ՊԲ-ում որպես պայմանագրային զինծառայող, իսկ 2008 թ. մարտի իրադարձություններից հետո դուրս եկել բանակից: Ու լսածը վկայակոչելով` Կամո Մնացականյանը ցուցմունք է տվել , թե 1500 զինվոր տեղափոխվել է Երեւան` Օգանովսկու ղեկավարությամբ, հետո հիշում, որ նրանց, իբր, հատկացվել է զինվորական համազգեստ դեռ Արցախում, ապա` պնդում, թե նրանցից 20 հոգու առանձնացրել են ժողովրդի վրա կրակելու համար, իսկ մնացած 1500-ը օդ են կրակել: Ընդ որում` ըստ նրա ցուցմունքի, այդ 20 հոգու մեջ է եղել նաեւ նրա վկայակոչած Կամոն: Նման ցուցմունք ստանալով` քննիչի մոտ ոչ մի հարց չի առաջացել, նա պարզապես «գրել է» շարվածքն ապահովողի դերում է եղել, վկան ընթացքում ինչ-որ բաներ է «հիշել» ու ինքն իրեն լրացրել: Անգամ չի հարցրել` լավ, ով քեզ, իբր, պատմել է այդ ամենը նույնպես «հարստացողների» մեջ է, ինքն անձամբ կրակե՞լ է, իսկ եթե կրակել է, ապա ինչու ՀՔԾ-ն նրան մեղադրանք չի առաջադրել: Ինչուների շարքը հավերժ կարելի է շարունակել, բայց ցուցմունքին ծանոթանալիս ուղղակի ակնհայտ էր նախապես պայմանավորվածությունը, քննիչն անգամ ձեւի համար չի հարցրել, թե ինչու որոշեց հիմա ցուցմունք տալ…. Հետաքրքիր կլիներ նաեւ ստուգել ՀՔԾ-ի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները` համոզվելու համար, թե իսկապե՞ս երկու ժամ է վկան մնացել ՀՔԾ-ում, թե՞ ոչ: Մանրամասները՝ [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/08/18/%D5%95%D5%A3%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BE%D5%BD%D5%AF%D5%B8%D6%82-%D5%A4%D5%A5%D5%B4-%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B4%D5%B8%D6%82%D5%B6%D6%84-%D5%A7-%D5%BF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%A6%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%BB-%D5%A3%D5%BF%D5%B6%D5%BE%D5%B8%D5%B2-%D4%BF%D5%A1%D5%B4%D5%B8%D5%B6/873868?fbclid=IwAR25Iiwfx60xvfvHYXbHFGivDa9OXG6t6jhfcKp4gFd-F_tjSnMHSW6KbFU]Pastinfo.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր