211652_close_icon
views-count5891 դիտում article-date 23:30 18-08-2019

Ես գնացի իմ երազանքի՝ լրագրության հետևից. Նազելի Էլբակյան. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/08/18/1061018/?fbclid=IwAR2yMxhW6O5dwtYxvyAeViywWGEBVJjP2DpUTQ3uy0FbJ-_FbELRWL3Y_Jg]Aravot.am-[/url]ի զրուցակիցը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանն է: [b]– Ձեր լրագրողական գործունեությունը, Հայկական բանակի մասին Ձեր պատրաստած բազմաթիվ ռեպորտաժները, Ձեր կողմից Ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված հուշակոթողն են առիթ հանդիսացել այսօրվա մեր զրույցի համար: Պատմեք Ձեր մասին, Ձեր ընտանիքի մասին: Ի՞նչ միջավայրում եք մեծացել: Ովքե՞ր են Էլբակյանները… [/b] -Նախնիներս Կարսից են։ Եկել և հաստատվել են Վահրամ Պահլավունու հիմնած Վահրամաբերդում։ Էլբակյանները պատվախնդիր մարդիկ են։ Հայրս ինժեներ է, բայց արդեն երկար տարիներ զբաղվում է սալահատակի քարերի արտադրությամբ։ Մայրս դեղագործ է։ Քույրս ընտրեց մորս մասնագիտությունը։ Երբ մտովի մանկություն եմ տեղափոխվում, հիշում եմ տատիս՝ թոնրի առաջ նստած։ Առաջին հացը թոնրից հանելուց հետո տատս շշնջում էր. «Աստված իմ, խնդրում եմ մեր երկիրը խաղաղ պահիր, պատերազմ չտեսնենք։ Մահին թանկություն տուր, հացին՝ էժանություն»։ Տաք լավաշի բույրի ու թոնրի թանձր ծխի հետ աղոթքը թև առած երկինք էր բարձրանում։ [b]-Մասնագիտությամբ բանասեր եք: Դարձաք լրագրող: Ինչո՞ւ ընտրեցիք հատկապես լրագրողի մասնագիտությունը… [/b] -Ինձ ճանաչողները գիտեին, որ ես լրագրող եմ լինելու, պարապում էի ընդունելության համար։ Առաջին անգամ կիրառվող միասնական քննություններից բարձր միավորներ ստացա, սակայն բոլորի զարմանքը մեծ էր, երբ վերջին պահին փոխեցի որոշումս ու ընտրեցի բանասերի մասնագիտությունը։ Պատճառը մեկն էր՝ լրագրողի համար աշխատանք գտնելը հեշտ չէր լինի։ Բայց ինստիտուտն ավարտելուց հետո ես գնացի իմ երազանքի՝ լրագրության հետևից ու ինքս ինձ ապացուցեցի, որ անհնարին ոչինչ չկա։ [b]-Դուք այն քիչ լրագրողներից եք, որն իր գործունեության ընթացքում հաճախակի է անդրադարձել հայրենիքի պաշտպանությանը, զինվորների ու սպաների հայրենանվեր գործին: Գիտեմ, որ շատ հաճախ այն ձեր նախաձեռնությամբ է եղել: Ի՞նչն առիթ հանդիսացավ, որ սկսեցիք զինվորականների, հայրենիքի ու բանակի մասին հաճախակի ռեպորտաժներ անել… [/b] -Գեներ՝ ավելացրած դաստիարակություն, հետո արդեն ինքնաճանաչողություն՝ արդյունքում հայրենասիրություն ու նվիրում։ Այս մի քանի բառով փորձեցի ամփոփել իմ 29 տարիները։ Երբեմն բառերն այնքան անզոր են թվում զգացածս արտահայտելու համար՝ հատկապես, երբ խոսքը հայրենիքի մասին է։ Երբ դեռ երեխա էի, հայրս մշտապես Վազգեն Սարգսյանի խոսքերն էր մեջբերում. այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից։ «Սպարապետը բանակ է ստեղծել, բանակ»,- ասում էր տատս ու հայրենասիրական երգեր էր երգում։ Այն ժամանակ ինձ համար հայրենիքն անծայրածիր երևույթ էր, տարիների ընթացքում այս սերմը դարձավ սեր առ հայրենիք։ 13 տարեկան էի, երբ հրաժարվեցի Եվրոպա մեկնելուց և այնտեղ մշտական բնակություն հաստատելուց։ Դեռ չգնացած՝ կարոտ կար։ Սա Ձեր հարցի պատասխանի նախաբանն էր։ Ինձ համար հող հայրենին սրբություն է, իսկ հանուն այսօրվա, հանուն հաղթանակած ապագայի իրենց կյանքը զոհած հայորդիների մասին տեսանյութեր, ֆիլմեր նկարահանելը, հոդվածներ ու գրքեր գրելը մեր պարտքն է, որպեսզի կերտված պատմությամբ սերունդներ կրթվեն։ [b]-Ապրիլյան պատերազմի մասին բազմաթիվ անդրադարձներ ունեք: Հաճա՞խ եք եղել առաջնագծում: [/b] -Առաջնագիծ գնալ ինձ հեշտությամբ չթողեցին։ Ես գրեթե լաց էի լինում ու խնդրում էի, որ իմ խմբագրությունն ինձ նկարահանումների համար Արցախ ուղարկի, վախենում էին, բայց ես հաղթեցի ու սահման հասա։ Հետո արդեն այցերս հաճախակի դարձան։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ [url=https://www.aravot.am/2019/08/18/1061018/?fbclid=IwAR2yMxhW6O5dwtYxvyAeViywWGEBVJjP2DpUTQ3uy0FbJ-_FbELRWL3Y_Jg]Aravot.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր