21616 դիտում
16:00 11-12-2016
Ճանաչենք ու հիշենք մեր հերոսներին. գյումրեցի Մերուժան Ստեփանյանը որոշել էր երազանքի հետևից գնալ՝ դառնալ Հայոց բանակի սպա
Գյումրեցի ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանը ծնվել է 1993 թվականի հունվարի 17-ին։ Հայրը եղել է զինորական, մայրը՝ ուսուցչուհի։ Մերուժանը մանկուց երազել է գնալ հոր ճանապարհով եւ զինվորական դառնալ։
Մերուժանը մարզված, խելացի ու տաղանդավոր երիտասարդ էր։ Մտերիմները պատմում են, որ նա լավ նկարում էր, երգում, նվագում... Հարազատների խոսքերով՝ դպրոցն ավարտելուց հետո Մերուժանի առաջ շատ դռներ էին բացվել, բայց նա որոշել էր երազանքի հետեւից գնալ՝ դառնալ հայոց բանակի սպա։
Մերուժանն ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2013 թվականին, ավարտելով ինստիտուտը, լեյտենանտ Ստեփանյանը նշանակում ստացավ Արցախում։ Մերուժանն անցավ ծառայողական պարտականությունների կատարմանը Թալիշում՝ որպես հետախուզական դասակի հրամանատար։
Արցախում Մերուժանը գտնում է իր սերը՝ շուշեցի մի աղջկա, որի հետ որոշ ժամանակ անց՝ 2015 թվականին նշանվում է։
Ապրիլի 1-ի գիշերը հակառակորդն անցնում է հարձակման։ Մերուժանն իր դասակով ձեռնամուխ է լինում իրեն վստահված դիրքի պաշտպանությանը։ Հակառակորդի հատուկ ջոկատայինների բոլոր գրոհները տղաները հաջողությամբ հետ են մղում։ Թշնամին տալիս է ավելի քան 30 զոհ։
Ծնողները վերջին անգամ Մերուժանի հետ խոսել են ապրիլի 2-ի առավոտյան։ Ավագ լեյտենանտն ասել է, որ իր ու իր տղաների հետ ամեն ինչ լավ է եւ խնդրել է մորը գնալ ու եկեղեցում մոմ վառել իր ու զինակիցների համար։
Ապրիլի 2-ի երեկոյան թշնամին կրկին գրոհում է Մերուժանի ու իր զինակիցների դիրքը։ Ավագ լեյտենանտ Ստեփանյանը հրամայում է չնահանջել։ Մի քանի ժամ կատաղի պայքար է գնում։ Զինամթերքն արդեն սպառվում էր։ Տղաներից յուրաքանչյուրի մոտ մնում է մեկական փամփշտատուփ։ Տղաների հարցին, թե հետո ինչ անել, Մերուժանի պատասխանը եղել էր՝ ձեռնամարտի բռնվել։
Մերուժանը, տղաներին քաջալերելով, շարունակում է մարտը։ Նա իր զրահաբաճկոնը տալիս է վիրավոր զինվորներից մեկին ու կրկին նետվում մարտի։ Հակառակորդի հատուկ ջոկատայիններն արդեն խրամատ էին մտնում։ Տղաները չէին նահանջում...
Ավագ լեյտենանտ Ստեփանյանն ընկավ մարտում։ Ընկան նաեւ նույն դիրքը պահող Ռաֆիկ Հակոբյանը,Վիկտոր Յուզիխովիչն ու Աղասի Ասատրյանը ։Նույն դիրքում կռվող մյուս հինգ տղաները, կորցնելով հրամանատարին ու ընկերներին, վիրավոր լինելով ու առանց զինամթերքի մնալով, ստիպված նահանջում են ու հրաշքով ողջ մնում։
Ավագ լեյտենանտ Ստեփանյանի ու իր զինակիցների շնորհիվ հակառակորդի առաջխաղացումը կասեցվում է, իսկ նրանց պաշտպանած դիրքը՝ վերադարձվում հենց հաջորդ օրը։
Մերուժան Ստեփանյանը, Ռաֆիկ Հակոբյանը,Աղասի Ասատրյանն ու Վիկտոր Յազուխովիչը հետմահու պարգեւատրվում են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Ճանաչենք ու հիշենք մեր հերոսներին։ Հավերժ փառք ու հիշատակ բոլորին...
Հեղինակ՝ Արեգ Սարդարյան
[b][url=https://web.facebook.com/hanun.hay.zinvori/?_rdr]ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՀԿ[/url][/b]
Նմանատիպ նյութեր
2301 դիտում
11:53 30-11-2020
Ճանաչենք մեր հերոսներին. Արցախի ՊԲ-ն շարունակում է ներկայացնել մեր զինծառայողների հերոսական դրվագները
8182 դիտում
20:32 29-11-2020
Հիշենք մեր հերոսներին. Մուշ Հակոբյանը նռնականետով խոցել է հակառկորդի մոտ 4 միավոր տանկ և մի քանի այլ զրահատեխնիկա
9833 դիտում
18:06 27-06-2014
«Ճանաչենք մեր հերոսներին». Արցախյան ազատամարտի զոհված հերոսների մասին պատմող հոլովակներ. տեսանյութեր
Այս բաժնից
691 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2020 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
919 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց