211652_close_icon
views-count282227 դիտում article-date 19:37 18-08-2019

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի անակնկալը՝ հրշեջ ավտոմեքենաներով հարսանյաց սրահ ժամանած նորապսակներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Երևանի Ջրվեժ թաղամասում գտնվող «Վան» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ 24-ամյա Սամվել Կոստանյանի և 22-ամյա Ռայիսա Մեսրոպյանի հարսանեկան արարողությունը: Հարսանեկան արարողությունը տարբերվում էր իր յուրահատկությամբ, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ փեսան ու հարսը հարսանեկան արարողության սրահ այցելեցին հրշեջ ավտոմեքենաներով, որոնց ուղեկցում էին հրշեջ-փրկարարները: Հարսանեկան արարողության ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի անակնկալը մեծ բերկրանք պատճառեց ոչ միայն նորապսակներին, այլև ներկա գտնվող նրանց հարազատներին, բարեկամներին, ընկերներին: Գաղտնիք չէ, որ բազմաթիվ նորապսակներ հարսանեկան արարողությունից հետո որոշ ժամանակ մտածում են, թե ինչպես են լուծելու իրենց աշխատանքի հարցը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ԱԻՆ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանը՝ նորապսակներին աշխատանքի ընդունելու մասին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության կադրերի վարչության պետ, փրկարար-ծառայության մայոր Հակոբ Խաչատրյանը ընթերցեց հարսանեկան սրահում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նորապսակները սովորել և ավարտել են ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, որտեղ էլ ծագել է իրենց սերը և նրանք որոշել են իրենց կյանքը միահյուսել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 352+
352+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր