Ադրբեջանի սահմանային ծառայության ղեկավարը կասկածի տակ է դրել սեփական ԶՈՒ մարտունակությունը
Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը փաստացի կասկածի տակ է դրել սեփական երկրի զինված ուժերի կենսունակությունը, հայտնում է minval.az կայքը։
«Ադրբեջան» թերթում հրապարակված նրա հոդվածում վերջինս գովաբանում է սեփական գերատեսչությունը և այնքան տարվում, որ հայ-ադրբեջանական սահմանի երկու հատվածների պահպանության փոխանցումը ՊՍԾ-ին «հաղթանակլի շարունակություն» է անվանում:
«Նման կարճ ժամակահատվածում՝ 9 ամսում, կառուցվել և շահագործվել են ժամանակակից ստանդարտներին համապատասխան 75 սահմանային կետեր, ինչպես նաև զորամասերի 2 համալիրներ»,ասել է Գուլիևը։
Նրա հայտարարությունից ստացվում է, որ ավելի վաղ սահմանին տեղակայված բանակային ստորաբաժանումները առաջադրանքը լավ չէին կատարում: