211652_close_icon
views-count872 դիտում article-date 11:28 16-08-2019

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի արտահերթ նիստ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 15-ին Կոտայքի մարզպետարանում հրավիրված էր մարզի խորհրդի արտահերթ նիստ, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Օրակարգում աշնանը Հայաստանի Հանրապետության տարածքում կայանալիք հրամանատարա-շտաբային զորավարժություններ էին ու դրանց ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքների քննարկումը, մարզպետարան-համայնք-մարզային զինվորական կոմիսարիատ փոխգործակցության ամրապնդումը: Նիստին ներկա էին Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Հ. Հովհաննիսյանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանը, մարզի ուժային կառույցների, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների և համայնքների ու վարչական շրջանների ղեկավարներ: Աշնանը նախատեսվող հրամանատարա-շտաբային զորավաժությունների մասին զեկույցով հանդես է եկել Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Հ.Հովհաննիսյանը, որից հետո հարցեր են հնչել զեկուցողին: Ամփոփելով նիստը՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ պետք է անել առավելագույնը աշնանը նախատեսվող զորավարժությունների ընթացքում բարձր պատրաստվածություն ցուցաբերելու ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր