211652_close_icon
views-count1639 դիտում article-date 19:31 15-08-2019

Ունաի Էմերի. Միգուցե Օզիլն ու Կոլաշինացը կարողանան խաղալ «Բերնլիի» հետ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պատմել է թիմի խաղացողներ Մեսութ Օզիլի և Սեյադ Կոլաշինացի վիճակի մասին: Հիշեցնենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս երկու խաղացողները բաց էին թողել ԱՊԼ-ի առաջին տուրում «Նյուքասլի» հետ արտագնա հանդիպումը (1:0): «Նրանք վերադարձել են և մեր հետ արդեն մարզվում են: Մնացած խաղացողները հանգստյան օր ունեցան, սակայն նրանք մարզվում էին: Օզիլը մի փոքր վատառողջ էր, երեկ նա չմարզվեց, սակայն այսօր նորից վերադարձել է: Կարծում եմ, որ յուրանքանչյուր մարզում մեզ լրացուցիչ տեղեկություն է տալիս, մենք նրանց վերադարձով լավ տարբերակներ ենք ստանում: Պետք է որոշում կայացնենք, թե արդյոք շաբաթ օրը նրանք կխաղան «Բերնլիի» հետ, կկարողանան մեկնարկում լինել: Բայց պիտի սպասենք մինչև վաղվա նախախաղային վերջին մարզումը», ասել է Էմերին:

Նմանատիպ նյութեր