5828 դիտում
13:22 14-08-2019
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանից 2 ընկերությունների դեմ
ԱՄՆ առևտրի նախարարությունը «սև ցուցակի» մեջ է ներառել Հայաստանից 2 ընկերության։ Այդ մասին նշված է ԱՄՆ դաշնային ռեեստրի կայքում նախնական ռեժիմում հրապարակված փաստաթղթում:
Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի (ԵԿՄԳՀԻ) և «Մարկել» ՓԲԸ-ի դեմ։ Վերջիններս ԵԿՄԳՀԻ-ն առանց անհրաժեշտ թույլտվության ստացել և վերաարտահանել է ապրանքներ ԱՄՆ արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկման ցուցակից», իսկ անձը, որը ԵԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն է և «Մարկելի» նախագահը, բիզնես է վարում իրանական կազմակերպության հետ, որի վրա տարածվում են ԱՄՆ պատժամիջոցները:
Փաստաթուղթը պաշտոնապես կհրապարակվի օգոստոսի 14-ին:
Նմանատիպ նյութեր
993 դիտում
13:38 02-08-2022
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական և այլ ընկերությունների դեմ՝ իրանական նավթ վաճառելու համար
934 դիտում
18:25 21-03-2024
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանին մատակարարումներ անող թուրքական ընկերությունների դեմ
1669 դիտում
22:47 28-09-2023
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի մի շարք քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ
Այս բաժնից
853 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
658 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու