211652_close_icon
views-count3432 դիտում article-date 09:05 14-08-2019

Երբ կայքում կամ Ֆեյսբուքում մարդիկ մեկնաբանություն են գրում ձեր նյութի տակ, պատասխանեք նրանց՝ այդպիսով խրախուսելով բանավեճ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Մասնագետները խորհուրդ են տալիս՝ երբ կայքում կամ Ֆեյսբուքում մարդիկ մեկնաբանություն են գրում ձեր նյութի տակ, պատասխանեք նրանց՝ այդպիսով խրախուսելով բանավեճ և, վերջին հաշվով, ավելացնելով ձեր նյութի դիտումների քանակը: Խորհուրդը, հավանաբար, հիմնված է արևմտյան դասագրքերի, սեմինարների և թրեյնինգների վրա ու ենթադրում է բանավեճի որոշ­ակի մշակույթ: Բայց Հայաստանում, հայ իրակա­նության մեջ մեկնաբանություններին պատասխանելը, որպես կանոն, կհանգեցնի անպտուղ լեզվակռվի՝ անձնավորված մեղադրանքներով: Ես իսկապես չգիտեմ, թե ինչ պիտի պատասխանեմ, մասնավորապես, aгavot.am կայքում մեկնաբանություններին: Որովհետև, անկախ նրանից, թե ին­չի մասին եմ ես գրում (թեկուզ ֆուտբոլի), մեկնաբանությունները սովորաբար այն մասին են, թե որբան վատն են 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահնե­րը և ներկայիս վարչապետը: Կա՜մ նրանցից մեկը, կա´մ 2-3-ը, կամ երբեմն նաև՝ չորսը միասին: Ինչ բանավեճ կարելի է հրահրել դրա շուրջ: Ես պատմաբան չեմ, որ ընթերցողների հետ վիճեմ՝ այս մեկը ազգի դավաճան է, թե դավաճան չէ: Ես նաև դատավոր չեմ, որ վճռեմ՝ սա հան­ցագործ է, սա հանցագործ չէ: (Եվ, ի դեպ, հիշ­յալ անձանցից որևէ մեկի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա): Եվ ընդհանրա­պես՝ եթե ես նման դատողություններ անեմ, ապա կդառնամ քաղաքական պայքարի կողմ, քանի որ մեր երկրում հիշյալ պայքարը ծավալվում է հիմնականում այդ չորսի ֆանատների և ատողների միջև, իսկ կողմ դառնալը հակասում է լրագրության մասին իմ պատկերացումներին: Հասկանում եմ, որ մարդիկ իրենց հույզերն են պարպում, և իրենց կուռքին փառաբանելով կամ իրենց «հակահերո­սին» փնովելով, հովացնում են իրենց սրտերը, գու­ցե նաև՝ կարծում են, թե պայքարում են արդարու­թյան համար: Դեմ չեմ՝ Աստված բոլորին առող­ջություն տա: Պարզապես ես իմ տեղը չեմ տեսնում այդ բանավեճում»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր