«Բարսայի» ղեկավարությունն այսօր մեկնում է Ֆրանսիա՝ Նեյմարի հարցով բանակցությունների
«Բարսելոնայի» ղեկավարությունն այսօր մեկնում է Ֆրանսիա, որպեսզի բանակցություններ վարի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի շուրջ:
Արդեն հայտնի է դարձել, որ «Բարսան» պատրաստ է Նեյմարի դիմաց առաջարկել իր թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին և վճարել 60-80 մլն եվրո: Բացի այդ, կատալոնական ակումբը մտադիր չէ Կոուտինյոյին վարձավճարով տալ «Բավարիային», քանի որ ցանկանում է նրան փոխանակել Նեյմարի հետ:
Նշվում է նաև, որ Մադրիդի «Ռեալը» Նեյմարին առաջարկել է տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ, իսկ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին անձամբ է զանգահարել բրազիլացուն, որպեսզի համոզի չտեղափոխվել «Ռեալ»: