1933 դիտում
15:56 13-08-2019
Վարչապետն ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:
Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո սա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին այցն է մեր երկիր, և այն լավ առիթ է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերին նաև այս ձևաչափով անդրադառնալու համար:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը դինամիկ զարգանում է, և առկա է կառուցողական աշխատանքային մթնոլորտ, ինչի մասին են վկայում ՌԴ նախագահի, վարչապետի հետ հաճախակի հանդիպումները և բարձրաստիճան մյուս մակարդակներում շփումները: ՀՀ վարչապետը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների միջև համագործակցությունը՝ հայ-ռուսական ռազմավարական կապերի շարունակական զարգացման, տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի համատեքստում:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ՌԴ նախագահի և վարչապետի ողջույնները և նշել, որ ուրախ է այցելել Հայաստան, հանդիպումներ ունենալ ՀՀ վարչապետի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Նա արդյունավետ է համարել ՀՀ ԱԽ քարտուղարի հետ կոնսուլտացիաները, որոնց ընթացքում, Պատրուշևի խոսքով, քննարկվել են անվտանգության ոլորտում տարբեր ուղղություններով համագործակցության հարցեր, անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում ՀՀ-ՌԴ փոխգործակցությանը: Նիկոլայ Պատրուշևը նաև տեղեկացրել է, որ այս տարվա նոյեմբերին նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների հավաք, և Հայաստանը, ինչպես միշտ, հաստատել է իր մասնակցությունն այդ հավաքին:
ՀՀ վարչապետը և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման և կայունության ապահովման հարցի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության զարգացումների ու մարտահրավերների շուրջ:
Նմանատիպ նյութեր
3979 դիտում
20:00 06-03-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարին
2243 դիտում
21:38 15-02-2019
Արցախի Հանրապետության խորհրդարանում ընդունել են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին
Այս բաժնից
1183 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
829 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան
949 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին