211652_close_icon
views-count2262 դիտում article-date 15:20 12-08-2019

Հետախուզվողը հայտնաբերվեց Վայքի հյուրանոցում

«Կանեփ-Կակաչ-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, ՔՀԳ վարչության ծառայողների հետ համատեղ, օգոստոսի 10-ին, ժամը 11.30-ին, Վայք քաղաքի հյուրանոցներից մեկից ոստիկանության Վայքի բաժին բերման են ենթարկել 24-ամյա Հովհաննես Խ.-ին, որը հուլիսի 16-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 340 հոդվածի (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Նմանատիպ նյութեր