211652_close_icon
views-count8260 դիտում article-date 09:35 11-08-2019

Արզական գյուղում քաղաքացի է կորել

Օգոստոսի 11-ին, ժամը 01:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Լ.Ս.-ն (ծնված 1987 թ.) ժամը 18:00-ի սահմաններում դուրս է եկել տանից կենդանիներին գտնելու և ժամը 21:00-ից չի հաջողվում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են 6 հրշեջ-փրկարար և 35 գյուղացի: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նմանատիպ նյութեր