ԱՄՆ֊ը դադարեցնում է Թաիլանդին հատկացվող 3,5 մլն դոլարի օգնությունը
ԱՄՆ֊ի իշխանությունները հայտարարել են , որ դադարեցնում են 3.5 մլն դոլարի չափով Թաիլանդին տրամադրվող ռազմական օգնության ծրագիրը՝ այդ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆն ասել է, որ գերատեսչությունը նաև վերանայում է Թաիլանդին 7 մլն դոլարի չափով տրամադրվող ուղիղ օգնության դադարեցման հնարավորությունը։
Թաիլանդում տեղի ունեցող իրադրության հետ կապված ԱՄՆ պետքարտուղարությունը քաղաքացիներիին հորդորել է հրաժարվել Թաիլանդ մեկնումից։